ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Թևան ՊՈՂՈՍՅԱՆ. «Մենք համոզելու ենք ժողովրդին, որ մեր ծրագիրն ավելի լավն է»

Թևան ՊՈՂՈՍՅԱՆ. «Մենք համոզելու ենք ժողովրդին, որ մեր ծրագիրն ավելի լավն է»
11.01.2013 | 16:53

«Մենք փորձելու ենք ՀՀ քաղաքացիներին համոզել, որ մեր ապագա տեսլականն ավելի լավն է, քան ներկայիս Հաայստանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան ՊՈՂՈՍՅԱՆԸ:

Վերջինիս կարծիքով գործող իշխանությունները պետք է հեռանան, քանի որ նրանց «կառուցած» Հայաստանը այն Հայաստանը չէ, որտեղ ժողովուրդը ցանկանում է ապրել: «Մենք բերելու ենք նոր ծրագիր, որով համոզելու ենք ժողովրդին, որ այն ավելի լավն է: Այո, Րաֆֆի Հովհաննիսյանն իր մեջ համախմբում է Սփյուռքը, բայց նա շատ ավելի հայաստանցի է, քան շատերը»,- վստահ է Թ.Պողոսյանը, ով Հայաստանի փրկությունը ընտրությունների մեջ է տեսնում և հորդորում հասարակությանը «պարտադիր» մասնակցել ընտրություններին, այլապես «կօգնենք այս իշխանություններին վերարտադրվելու»:
Այն մեկնաբանությանը, թե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և գործող նախագահ Սերժ Սարգսյանը նույն դաշտում են գործում,
Թ. Պողոսյանը այսպիսի պատասխան տվեց. «Դա կարելի է ընկալել, որ նույն երկրում են, նույն հասարակության հետ: Բայց մեր ծրագիրն ավելի լավն է»:
Բանախոսը հրաժարվեց մեկնաբանել քաղաքական մյուս ուժերի որոշումները, որոնք չեն մասնակցելու նախագահական ընտրություններին:
«Մենք ունենք մեր որոշումը, մեր թեկնածուն և մեր ծրագիրը: Ամեն ինչ անելու ենք, որ գանք իշխանության»,- ասաց պատգամավորը,
հավելելով, որ հաջողության դեպքում այսօրվա իշխանություններին «Ժառանգությունը» պարզապես շնորհակալություն կասի, իսկ բոլոր վատ գործերը կստանան իրենց պատասխանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ